Մենք առաջարկում ենք մասնագիտական վերապատրաստման օնլայն և օֆլայն ծրագրեր
Մեր դասընթացներն անցկացնում են փորձառու դասընթացավարներ՝ հայերեն և ռուսերեն լեզուներով տարբեր թիրախային խմբերի համար՝ ֆինանսական հաստատությունների կրտսեր մասնագետներից մինչև ավագ անձնակազմ:
Օնլայն Դասընթացներ
2019 թվականից մենք առաջարկում ենք մեր առցանց դասընթացները տարբեր թեմաներով, որոնք մեծ պահանջարկ ունեն մեր գործունեության երկրներում, մասնավորապես ֆինանսական հաստատությունների անձնակազմի կողմից։ Դասընթացները անցկացվում են հայերեն և ռուսերեն լեզուներով։
2023-2024 թ.թ. ընթացքում մենք անց ենք կացրել հետևյալ առցանց դասընթացները՝ Ներդրողների հետ հարաբերությունների մեթոդներ և տեխնոլոգիաներ, Տվյալների վերլուծություն, Բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարում և համապատասխանություն, Ֆինանսական հաստատությունների Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն:
Օֆլայն Դասընթացներ
2019 թվականից մենք առաջարկում ենք դասընթացներ տարբեր թեմաներով, որոնք մեծ պահանջարկ ունեն մեր գործունեության երկրներում, մասնավորապես ֆինանսական հաստատությունների անձնակազմի կողմից։ Դասընթացները անցկացվում են հայերեն և ռուսերեն լեզուներով։
2023-2024 թ.թ. ընթացքում մենք անց ենք կացրել հետևյալ դասընթացները՝ Բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարում և համապատասխանություն, Ֆինանսական հաստատությունների Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն:
Ուսումնական այցելություններ
Մենք առաջարկում ենք հատուկ մշակված ուսումնական այցելությունների ծրագրեր՝ հիմնված հաճախորդի կարիքների և հետաքրքրությունների վրա: Ուսումնական այցելությունների ընթացքում հաճախորդը արժեքավոր հնարավորություն է ստանում այցելելու ֆինանսական հաստատություններ և անցկացնելու մի քանի օր՝ լի հանդիպումներով միջին և բարձր ղեկավարության հետ, ինչպես նաև իրականացնելու վարկավորման և այլ գործընթացների պրակտիկ ուսումնասիրություն, ներառյալ մասնաճյուղային այցելություններ՝ ծանոթանալու ֆրոնտ-օֆիսային աշխատանքին:
2024 թվականին մենք իրականացրեցինք ուսումնական այցելություն Հայաստանի առաջատար ՈՒՎԿ-ներից մեկում՝ ապահովելով 2 ամբողջական օր ծանոթանալու ընկերության գործունեությանը, գյուղատնտեսական վարկավորման մեխանիզմներին և թվային լուծումներին։